
2014 թվականը եղել է մետեոդիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգը: Սույն փաստը հաստատել են ամերիկացի գիտնականները:
Համաշխարհային ջերմաստիճանը 0.68 աստիճանով գերազանցել է միջին ցուցանիշը:
Սույն տվյալները հավաքագրվում են 1880 թվականից: Դիտարկումների պատմության ընթացքում 15 ամենաշոգ տարիներից 14-ը գրանցվել են 21-րդ դարում:
BBC-ն գրում է, որ եվրոպական երկրների մեծ մասում, ինչպես նաև՝ Ավստրալիայի որոշ շրջաններում 2014-ին գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան: