
Գիտնականները պնդում են, որ մի քանի ժամ կանգնած մնալու միջոցով, կարող են երկարացնել կյանքը: ԱՄՆ Լուիզիանայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ այն մեծահասակները, ովքեր օրական միայն երեք ժամ են նստած մնում, առավել մեծ հավանականություն ունեն երկար ապրելու: Ըստ գիտնականների` նույն ազդեցությունը ունի նաեւ հեռուստացույց քիչ դիտելը: Այն մարդիկ, ովքեր օրական միայն երկու ժամ են հեռուստացույց դիտում, նրանք ավելի երկար են ապրում,-գրում է The Daily Mail-ը: Հետազոտողների կարծիքով` ԱՄՆ-ում մահացությունների 27 տոկոսը կապված է չափազանց երկար նստելու հետ: