
ԱԻՆ-ի տեղեկացմամբ` հուլիսի 9-ին ժամը 05:56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է չբնակեցված տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:28-ին, մարվել է 06:39-ին: Ամբողջությամբ այրվել է ոչ բնակելի տնակ` 20 քմ: