Սահմանամերձ մարզի բնակիչների մի մասը տոնական սեղանի գնումները կատարել է ապառիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասում են՝ ինչպես դիմավորես տարեմուտը, այդպես էլ կանցնի նոր տարին: Տավուշի մարզի բնակիչների մի զգալի մասը 2015 թվականը դիմավորել է պարտքերով: Ադրբեջանին սահմանակից մարզի խանութներում «նիսյայի» մեծ ցուցակներ կան: Խանութների տերերից տեղեկացանք, որ Ամանորին այդ ցուցակներն ուռճացել են: Սահմանամերձ մարզի բնակիչների մի մասը տոնական սեղանի գնումները կատարել է ապառիկ:

Գյուղերում եւ ոչ մեծ քաղաքներում մարդիկ իրար ճանաչում են, վստահում եւ ապառիկով ապրանք վաճառում: Նոյեմբերյան քաղաքի սննդի խանութներից մեկի վաճառողն ասաց, որ հունվարին սովորականից ավելի բարձր աշխատավարձ է ստանալու: Նա բացատրեց, որ ինքը որպես աշխատավարձ ստանում է խանութի կանխիկ շրջանառության որոշ տոկոսը կազմող գումարից, իսկ տարեմուտին կատարած ապառիկ գնումների համար գնորդները հիմնականում կվճարեն հունվարին:

Ոսկան Սարգսյան




Լրահոս