
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և MODD EVENTS հայ-ֆրանսիական ընկերությունը հուլիսի 14-ին, ժամը 19-ին Երևանի սիրահարների այգում կազմակերպելու են DJ Mosey-ի (Պիեր Սարկոզի) համերգը:
Ինչպես նշում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, միջոցառման կազմակերպիչները ոչ միայն երիտասարդներին կպարգևեն ակտիվ և ռիթմիկ ժամանց, այլև նման միջոցառման անցկացմամբ կնպաստեն հայ-ֆրանսիական միջմշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։