
Հուլիսի 10-ին, ժամը 11.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի 2/1 շենքի 6-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը: Դեպքի մասին տեղեկացվել են “1-02” և “1-03” ծառայությունները: Փրկարարները ոստիկանների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1936թ. ծնված Ժիտինա Եվդոկինայի դին: