Շվեդիայի Սկյովդե քաղաքում ավարտվեց ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի F խմբի երրորդ տուրի Իսրայել-Շվեդիա հանդիպումը: Շվեդիայի հավաքականը հաղթեց 4:0 հաշվով:
Այսպիսով, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը F խմբում զբաղեցրեց առաջին տեղը, քանի որ այսօր՝ ավելի վաղ, 6:1 հաշվով հաղթել էր Շոտլանդիայի հավաքականին: Մեր թիմն անցկացրած 3 խաղերում տարավ 2 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի՝ խփելով 12 և բաց թողնելով 6 գնդակ: Հայաստանի հավաքականի կազմում 3 գոլով լավագույն ռմբարկու դարձավ Հենրիկ Գրիգորյանը:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դուրս եկավ ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հաջորդ փուլ, որտեղ նրա մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Թուրքիայի և Սլովակիայի հավաքականները: