Ստամբուլի քաղաքապետարանը կազմակերպել է ցուցահանդես նվիրված Առաջին համաշխարհային պատերազմին, սակայն այն ամբողջովին հայերին դավաճան ներկայացնող ցուցանմուշներից է կազմված, տեղեկացնում է հայկական «Ակոսը» պարբերականը:
1908 թվականից Էշրեֆ Էդիփ ֆերգանի եւ Մեհմեդ Աքիֆ Էրսոյի կոմից հրատատարակվող Sebilürreşad ամսագրի 281-րդ համարում հայերի հանդեպ թշնամանք է սերմանվում. «Ինչպես բոլոր տեղերում, այստեղ եւս մուսուլմանները աղքատության և թշվառության մեջ են։ Ամբողջ առևտուրն ու արհեստները հայերի ձեռքն է։ Ինչքան էլ, որ հողը մուսուլմանների ձեռքին է, հայերն են իրենց ամբարները լցնում։ Մուսուլմաններն աշխատում են բավորների պես, իսկ փողերը հոսում է հայերին»։ Ցուցադրված մի շարք թերթերում էլ հայերը ներկայացված են որպես դավաճաններ։