
Նախորդ շաբաթվա վերջում Երևանյան լճի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել տվյալ տարածքում իրենց գործունեությունը ծավալող մարմնավաճառների միջև, ինչի արդյունքում նրանք հաշիվները պարզելու համար նույնիսկ դանակ են գործի դրել: Տեղեկությունը հաստատել են նաև ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից նշելով, որ քննություն է ընթանում: Ըստ տեղեկությունների` միջադեպին մասնակցել են 3 հոգի, իսկ դանակի հարվածները ընկերուհուն հասցրել է Սյուզի անունով մարմնավաճառուհին:Նա ևս տուժել է: Վեճը ծագել է հաճախորդներին միմյանց ձեռքից փախցնելու համար: