Դանակահարություն Երասխ գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 8-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երասխ գյուղի մոտ դանակահարել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1964 թ. ծնված Անամ Մ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, անհայտ անձինք, հիշյալ գյուղի ճանապարհին, սուր-ծակող կտրող գործիքով հարվածել են Անամ Մ.-ին, որը ,ձախ կրծքավանդակի ստորին հատվածի կտրած-ծակած վերք, աջ դաստակի դրսային հատվածի քերծվածք, ձախ բազկի վերին երորրդի ենթամաշկային հեմատոմաե ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Անամ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Հուլիսի 9-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անամ Մ.-ն մարմնական վնասվածքը ստացել է 1985 թ. ծնված Գոռ Խ.-ի, 1985 թ. ծնված Գոռ Ղ.-ի, 1983 թ. ծնված Արսեն Ա.-ի և 1987 թ. ծնված Արկադի Ա.-ի հետ ունեցած վիճաբանության ժամանակ: Ոստիկանությունից  հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Անամ Մ.-ին մարմնական վնասվածքը պատճառող անձին պարզելու ուղղությամբ:




Լրահոս