
Բրազիլիայում՝ 2 անօթեվան, աղբանոցը “քրքրելիս” պատահմամբ 10 հազար դոլարին համարժեք 20 հազար ռեալով լի տոպրակ են գտել,-գրում է The Telegraph-ը:
Սակայն, նրանք գումարը յուրացնելու փոխարեն այն հանձնել են ոստիկաններին:
“Բոլորը կարծում են, թե խելագար ենք: Մենք կարող էինք վերցնել գումարն ու հեռանալ: Սակայն մայրս ինձ այլ կերպ է դաստիարակել. նա սովորեցրել է, որ երբեք չի կարելի գողանալ”,- նշել է անօթեվաններից մեկը:
Ըստ իրավապահների տվյալների` այդ գումարը գողացվել է քաղաքում գտնվող ճապոնական ռեստորանից: