ԳՅՈՒՄՐՈՒ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՅԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 

 

 

 

 

 

 

 

 

ՎԱԽԵՑԱԾ Է ԵՂԵԼ
Երեկ Գյումրիի ծերերի տուն-ինտերնատում հրդեհից երկու մարդ է մահացել: Ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանը հայտնել է, որ մահացողներն իրենց մոտ խնամվող, սենյակակից երկու կին են եղել: «Փոքր պլիտաներ կան, որոնց վրա սուրճ կամ թեյ են եփում, դրանից է եղել, մեր աշխատակիցը ծխի հոտ է առել, ներս է մտել, տեսել է՝ ուգարից խեղդված են, եւ անմիջապես կանչել է բուժքրոջը»:
Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն` դեպքը տեղի է ունեցել ժամը 07:07-ի սահմաններում: Ըստ նախնական վարկածի` Երեւանյան խճուղու թիվ 18 հասցեում` տուն-ինտերնատի թիվ 53 սենյակում, էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցից տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել եւ մահացել են 62-ամյա եւ 81-ամյա երկու կին:
Տուն-ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ հունվարի 12-ին Գյումրիում կատարված ահասարսուռ սպանությունից հետո այդ կանանցից մեկը շատ էր վախեցել, կանչել էր տնօրենին, ասել, թե վախենում է, որ այդ ռուս զինվորականը կգա եւ իրեն էլ կսպանի, վերջինս էլ նրան հանգստացրել էր: Այնուհետեւ հոգեբույժ էին կանչել, զրուցել էին կնոջ հետ, դեղեր նշանակել:

 

ՎՊ ՆԱԽԱԳԱՀ
Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեւոն Ծատրյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի):

 

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ
Երեկ մահացել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի մայրը` Զեմֆիրա Քոքոբելյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 17:00-ին, Իջեւանի Աչաջուր գյուղում: Հուղարկավորությունը` հունվարի 17-ին, ժամը 13:00-ին, նույն հասցեից: «Ժողովուրդ» օրաթերթը ցավակցում է Քոքոբելյանների ընտանիքին, հարազատներին եւ մտերիմներին:

 

ՀՐԱՎԻՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ
Haber 7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ թուրքական լրատվամիջոցի բնորոշմամբ՝ պատմական որոշում է հրապարակել: Էրդողանը հայտարարել է, որ Դարդանելի ճակատամարտի 100-ամյակը նշվելու է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Էրդողանը հայտարարել է, որ այդ կապակցությամբ հրավերներ են ուղարկվել աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին, եւ ինքն ու Ալիեւն այդ օրը կլինեն Դարդանելում:




Լրահոս