Հուլիսի 7-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նախաբազկի փակ կոտրվածք-տեղաշարժով բուժօգնության է դիմել 1998 թ. ծնված Ժիրայր Մ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նրա մայրը հայտնել էր, որ որդին վնասվածքը ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ Ժիրայր Մ.-ին հուլիսի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տարածքում, վիճաբանության ժամանակ, ծեծի ենթարկել և վնասվածքը պատճառել է 1997 թ. ծնված Հովհաննես Հ.-ն: Տղաները տվել են խոստովանական բացատրություններ ու բաց են թողնվել: Ժիրայր Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն: