ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Երեկ ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում՝ Մյասնիկյան պողոտայում, «Ամիրա Պալաս» մոթելի դիմաց: Բախվել են Երեւանի բնակիչներ, 31-ամյա Արտակ Ավետիսյանի վարած Volkswagen Touareg մակնիշի 88 OQ 088 համարանիշի, 35-ամյա Սամվել Քոչարյանի վարած Mercedes S430 մակնիշի 45 SV 005 համարանիշի, 28-ամյա Արա Սանամյանի վարած ԹԸի 21150 մակնիշի 77 LS 171 համարանիշի եւ Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Էդգար Պետրոսյանի վարած Mercedes ML մակնիշի 30 LS 733 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով ԹԸի 21150-ի 2 ուեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանեք, եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմեքենա, ընդ որում այն ֆիզիկական անձը, ումից ձեռքբերումը կատարվել է, հանդիսանում է նույն կազմակերպության տնօրենը, բացի եկամտային հարկի 11%-ից՝ այլ պարտավորություններ առաջանո՞ւմ են:

Ֆելիքս Բոխյան (38 տարեկան, գործավար)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հարկային գործակալը ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու դիմաց վճարված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10% դրույքաչափով` հաշվի առնելով նաեւ նշված օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածների դրույթները:
Վերը բերվածը հաշվի առնելով՝ հարցմամբ նշված դեպքում կազմակերպության կողմից ֆիզիկական անձից (տվյալ դեպքում՝ կազմակերպության տնօրենից) ավտոմեքենայի ձեռքբերման դիմաց վճարված եկամուտը հարկվում է եկամտային հարկով հարկային գործակալի միջոցով 10% դրույքաչափով, այլ ոչ թե 11%, քանի որ ձեռքբերվող ապրանքը (ավտոմեքենան) պետական գրանցում ստացող ապրանք է (այսինքն՝ սեփականատիրոջ տվյալները հայտնի են), առավել եւս, որ այն պատկանել է կազմակերպության տնօրենին (ում անձնագրային տվյալների եւ ՀՀ-ում բնակության (հաշվառման) հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն, պարտադիր պետք է ներկայացված լինի աշխատանքի ընդունվելիս): Այլ հարկային պարտավորություններ կազմակերպության մոտ ավտոմեքենայի ձեռքբերման պահով չեն առաջանում, իսկ ֆիզիկական անձի մոտ (գույքահարկից բացի) կարող է առաջանալ նաեւ ավելացված արժեքի հարկ, եթե վերջինիս կողմից օտարված ավտոմեքենան «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ երկրորդ եւ ավելի թվով նույն տեսակի գույքի օտարում է, որը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:

Հարկերի եւ պարտադիր վճարների մեթոդաբանության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում, փաստորեն, կազմակերպության տնօրենը շահում է կրկնակի, ինչի հնարավորությունը նա ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Դե ինչ, տնօրեն լինելը լավ բան է բոլոր դեպքերում:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ունեմ գիտությունների թեկնածուի կոչում, աշխատել եմ որպես դասախոս: Այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Խնդրում եմ պարզաբանեք՝ ես կարո՞ղ եմ ստանալ թեկնածուականի հավելավճար:

Նարինե Հակոբյան (33 տարեկան, հոգեբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է: Աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը եւ գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ վարձատրությունը:
Հարկ ենք համարում նշել, որ գործող օրենսդրության եւ գործարար փորձի համաձայն հավելավճարներ տրվում են գիտական աստիճանների, այլ ոչ թե կոչումների համար: Այնուամենայնիվ, օրենսգրքի վերը նշված դրույթների համաձայն՝ հավելավճարները եւս կարող են վճարվել աշխատած ժամանակահատվածի համար:
Օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը), իսկ այդ ժամանակահատվածի համար օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով նրան վճարվում է նպաստ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար այս դեպքում քաղաքացին երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու համար կարող է ստանալ հավելավճար գիտական աստիճանի, այլ ոչ թե կոչումի համար:




Լրահոս