Ազգային ժողովի պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին հարցաքննել են ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում` “Հարսնաքարի” դեպքով: Այդ մասին այսօր` հուլիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանը: Նա ներկայացրել է մի քանի նախաքննական տվյալներ. ըստ քննիչի, վիճաբանություն է եղել հինգ այցելուների եւ ռեստորանի աշխատակիցների միջեւ, ապա վեճը բակում վերաճել է ծեծկռտուքի, եւ երեք անձինք տեղափոխվել են ռազմական հոսպիտալ:
Դեպքից ժամեր անց հարուցվել է քրեական գործ: Կազմվել է քննչական խումբ, կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ: Պարզվել է, որ հոսպիտալի բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը, բժիշկ Արտակ Բայադյանը, եւ նրանց ընկերները մեկնել են Արզնիի ձոր` նշելու ընկերոջ ծննդյան օրը: Որոշ ժամանակ անց մեկնել են ,Հարսնաքարե ռեստորան` խնջույքը շարունակելու համար:
Մատուցողը դիտողություն է արել մարզահագուստով լինելու համար: Ավետյանը գնացել եւ փոխել է հագուստը: Երբ կրկին եկել է մատուցողին ասել է` “Կարո՞ղ է գլխարկով էլ է արգելվում ձեր մոտ նստելե: Առաջացել է վիճաբանություն, այն շարունակվել է բակում: Դավիդ Ադամյանը հարվածել է Ավետյանի դեմքին եւ մարմնական վնասվածք հասցրել: Ռեստորանի աշխատակիցները ծեծի են ենթարկել Ավետյանին եւ նրա ընկերներին: Երեք մարդու տեղափոխել են հոսպիտալ, որտեղ ցավոք, հունիսի 29-ին մահացել է Ավետյանը:
Արտակ Բայադյանին եւ Գարիկ Սողոմոնյանին նվազ ծանրության մարմնական վնասվածք է հասցվել: Ձերբակալվել են “Հարսնաքարի” յոթ աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը (ռեստորանի անվտանգության աշխատակիցներ), Արթուր Բաբլոյանը (վարորդ-առաքիչ), մենեջերն ու մատուցողը: Բացառությամբ մենեջերի, մյուսները հանդիսանում են ծեծի ենթարկողները: Նրանց մեղադրանք է առաջադրվել 112 հոդվածով: Այս հանցանքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է ազատազրկում 5-10 տարի ժամանակով:
Քննչական գործողություններով հերքվել է ռեստորանի մենեջեր Դավիթ Հայրյանի մասով կասկածը: Բոլոր չորս տուժողներն էլ նշել են, որ իրենց ծեծողների մեջ Հայրյանը չի եղել:
“Վստահեցնում եմ, որ նախաքննական մարմինը կատարել եւ կատարելու է բոլոր գործողությունները` ապահովելու օբյեկտիվ քննություն”,-ասաց Արսեն Այվազյանը:
Հարցին, թե արդյոք չի՞ վերաորակվելու մեղադրանքը Վահե Ավետյանի մահվան հանգամանքից հետո, նա պատասխանեց. “Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո կարելի կլինի անդրադառնալ նման հնարավորությանը: Մի փոքր սպասենք, եզրակացությունը ստանալուց հետո կանդրադառնանք: Զուտ ժամանակի խնդիր է”:
Իսկ ծեծողների շարքում Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներից չե՞ն եղել, հարցին էլ արձագանքեց. ,Բոլոր վեց մեղադրյալները “Հարսնաքարի” աշխատակիցներ են, պարզվել է, որ դրանցից ոմանք որոշ առիթների դեպքում ուղեկցել են Հայրապետյանին: Որպես աշխատակից գրանցված են “Հարսնաքարում”:
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք դեպքի պահին Ռ. Հայրապետյանը եղե՞լ է “Հարսնաքարում”, ինչին Արսեն Այվազյանը պատասխանեց. “Ըստ քրեական գործի տվյալների, նա եղել է Սեւանում, ժամը 19-ին եկել քաղաք, կես ժամ մնացել “Հարսնաքարում”, ապա գնացել տունե:
Նրա խոսքով, մեղադրյալները նախկինում դատված չեն եղել, բացի այդ կատարվում են քննաչական գործողություններ` պարզելու այլ հնարավոր անձանց մասնակցության հավանականությունը: Թե ինչ կպարզվի հետագա նախաքննության ընթացքում, ժամանակը ցույց կտա:
“Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք չի առաջադրվել, նա հարցաքննվել է որպես վկա, հուլիսի 6-ին քննչական վարչությունում: Չունենք գեթ մեկ ապացույց, որը կվկայի Ռուբեն Հայրապետյանի մեղսակցությունը: Ոչ տուժողները, ոչ մեղադրյալները, ոչ վկաները Ռուբեն Հայրապետյանի մասին տվյալ չեն հայտնել”,-ասաց քննիչը:
Հարցին, թե տեսահսկվո՞ւմ է արդյոք ռեստորանի տարածքը, նա պատասխանեց. “Նախաքննական մարմինը պարզել է, որ այդ հատվածում, որտեղ եղել է ծեծը, տեսախցիկ չկա: Մահը վրա է հասել հուլիսի 29-ին եւ այլ վաչի համապատասխաբում իրականությունը”: