Վթար Քարվաճառում. մեկ սպա է մահացել, երկուսը վիրավոր են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 18-ին  Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հունվարի 17-ին Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 55-կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով քաղաքացի Ա. Վ.-ն մահացել է, իսկ քաղաքացիներ Կ. Ս.-ն և Լ. Հ.-ն տեղափոխվել են Վարդենիսի հոսպիտալ, որտեղ բժիշկները Կ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ. Հ-ի վիճակը` բավարար:

«Առաջին հեռուստաբլոգ»-ը պարզել է, որ վթարի ենթարկվածները տեղի զորամասի սպաներ են: Մահացած մայորը  Արթուր Վարդևանյանն է: Վթարի ենթարկվածներից մեկը մայոր Կարեն Սիմոնյանն է, իսկ մյուսը՝ ավագ-լեյտենանտ Լավրենտ Հակոբյանը:

Դեպքը տեղի է ունեցել զորամասից դուրս, մեքենան ոլորանների վրայից գլորվել է ձորը: Վիրավորված երկու սպաների վիճակը կայուն է: Երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում:

2

3

Լուսանկարները՝ «Առաջին Հեռուստաբլոգ»-ի:

 




Լրահոս