Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ և առաջարկում է հունվարի 21-ը հայտարարել համազգային սգո օր:
Հայտարաությունում ասվում է. «Ռուսաստանի հայերի միությունը դիմում է Հայաստանի իշխանությանն առաջարկությամբ, որպեսզի հունվարի 21-ը՝ Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորության յոթերորդ օրը, հայտարարել համազգային սգո օր:
Գտնում ենք, որ այս իրավիճակում, թե Հայաստանի և թե Ռուսաստանի իշխանությունները չպետք է սահմանափակվեն աջակցության և մեղադրյալին արժանի պատժի ենթարկելու հայտարարություններով, այլ պետք է ձեռնարկեն ավելի վճռական և առարկայական քայլեր՝ ուղղված Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը»: