
RM Auctions աճուրդի տունը վաճառքի է հանել 1928թ արտադրության զրահապատ Cadillac V-8 Town Sedan ավտոմեքենան, որը պատկանել է Ալֆոնսո Կապոնեին: Ավտոմեքենայի արժեքը գնահատվում է 300-500 հազար դոլար: Աճուրդը տեղի կունենա Միչիգան նահանգի Փլիմութ քաղաքում: RM Auctions-ի տեղեկություններով, ավտոմեքենան զրահապատվել է Ալ Կապոնեի պատվերով: Զրահի ընդհանուր քաշը կազմում է 1.3 տոննա: Իտալական ծագումով հանցագործ Ալֆոնսո Կապոնեն 20-րդ դարի 20-30-ականներին ԱՄՆ-ում “չոր օրենքի” տարիներին զբաղվում էր ալկոհոլի վաճառքով, կողոպուտով եւ ռեկետով: 1931թ նա դատապարտվել է ազատազրկման: