Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին զանգահարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի կրկին անգամ ցավակցի Գյումրու ողբերգական դեպքերի կապակցությամբ: Նա իր ցավակցությունն է հայտնել Ավետիսյանների հարազատներին և ողջ հայ ազգին: Այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ»-ն:
«Պուտինը վստահություն է հայտնել, որ բոլոր անհրաժեշտ միջոցառումները կանցկացվեն սեղմ ժամկետներում, իսկ մեղավորները կպատժվեն՝ օրենքի համաձայն», – նշել է Պեսկովը:
Նրա խոսքով, Պուտինը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանից Գյումրի ժամանած բժիշկները հայ գործընկերների հետ միասին անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն Ավետիսյանների ընտանիքի ողջ մնացած անդամ Սերյոժա Ավետիսյանին:
Վ. Պուտինը ՀՀ նախագահին նաև վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են բժշկական օդանավ ուղարկել Հայաստան և փոքրիկին տեղափոխել Մոսկվա:
Ինչպես Armlur.am-ը հայտնել էր, հունվարի 12-ին Գյումրիում սպանվել էր Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Միակ մեղադրյալը ռուս զինվորական Վալերի Պերմյակովն է։