Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունների նոր փուլը առաջընթաց չի գրանցի: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ Իրանի և «վեցյակի» համաձայնագրի տեքստի աշխատանքները դանդաղ են ընթանում:
«Մենք շարունակում ենք սկզբունքներ մշակելու աշխատանքները, որոնք կլինեն ապագա համաձայնագրի հիմքում: Սակայն գործընթացը բավականին միապաղաղ է: Այսօր որևէ էական առաջընթաց չի սպասվում»,- հայտարարել է աղբյուրը: