Հունվարի 18-ին, ժամը ԱԻՆ 18.08-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս-Գավառ ավտոճանապարհին` Տրիկոտաժի գործարանի մոտակայքում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-2410» մակնիշի 31 ԼԼ 817 պ/հ ավտոմեքենան:
***
Հունվարի 18-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք – Քարվաճառ հատվածում «Կամազ-5410» մակնիշի բեռնատարը թեքվել է և փակել ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, առկա է կողաշրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնակույտում արգելափակվել են «Կամազ-5410» մակնիշի 42 ՕՕ 708 պ/հ (վարորդ` Մ. Հ.), «ԶԻԼ» մակնիշի 52 TL 403 պ/հ (վարորդ Կ. Ա. ) բեռնատարները և «Մերսեդես» մակնիշի 34 SP 178 պ/հ (վարորդ` Ա. Է. ) ավտոմեքենան:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 2 բեռնատար և մարդատար ավտոմեքենա (10 ուղևոր):