
Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց «Էվիան»-ին:
ՊՍԺ-ի կազմում գոլերի հեղինակներ դարձան Դավիդ Լուիսը, Մարկո Վերատին, Խավիեր Պաստորեն և Էդինսոն Կավանին: Փարիզցիների կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ նաեւ հոլանդացի պաշտպան Գրեգորի վան դեր Վիլը: