Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովն այսօր այցելել է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ էլ իր բուժումն է ստանում Գյումրիի սպանդից փրկված Սերյոժա Ավետիսյանը :
Մեզ հաջողվեց պարզել, որ նա այսօր առավոտյան եղել է նաև Գյումրիում և հանդիպել քաղքապետ Սամվել Բալասանյանին: Նա այնտեղ է մեկնել հայ հաղորդավար Էրիկ Անթառանյանի հետ:
Armlur.am-ի Գյումրիի թղթակիցը մեզ փոխանցեց, որ նա հանդիպել է նաև Շիրակի թեմի առաջնորդին, ցանկացել է նաև տեսնել իրեն նամակ ուղղած Գյումրիի բնակչին: Մեզ փոխանցեցին նաև, որ նա Գյումրիի դեպքերի վերաբերյալ ցանկանում է հաղորդում պատրաստել:
Հիշեցնենք, որ Գյումրիի բնակչուհին բաց նամակ էր հղել Անդրեյ Մալախովին, որտեղ հարց էր բարձրացրել, թե ինչու վերջինս չի անդրադառնում այդ դեպքերին: Նամակն ու պատասխանը մեծ արձագանք էր գտել համացանցում: