Ռուսական «Вести» հաղորդաշարն այսօր՝ շաբաթվա ամփոփիչ թողարկման ժամանակ անդրադարձ է կատարել նաև Գյումրիի ողբերգական դեպքերին: Թե ինչպես է մեկնաբանում այն հաղորդավար Դմիտի Կիսելյովը, դիտեք տեսանյութում:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվել է Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, իսկ մեղադրյալը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է:
Հիշեցնենք նաև, որ ամիսներ առաջ, երբ Դմիտրի Կիսելյովը գտնվում էր ՀՀ Ազգային ժողովում, արժանացավ պատգամավորների և հասարակության դժգոհությանը: Խնդիրն այն է, որ Կիսելյովն հայտարարել էր, թե ռուսաց լեզուն հետընթաց է ապրում Հայաստանում և նույնիսկ հայ տաքսիստը չի կարողանում խոսել այդ լեզվով: Այս հայտարարություններից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նույնիսկ առաջարկեց նրան ճանաչել «պերսոնա նոն գրատա»: