Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Վ. Գասպարյանի հրամանով Կարեն Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից և Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Հովհաննես Հովհաննիսյանը ազատվել է ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Այդինյանը ազատվել է ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզույթան բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում