Որքանո՞վ կազդի ռուբլու արժեզրկումը Հայաստանի վրա. The Guardian

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուբլու արժեզրկումը լուրջ վտանգ է սպառնում 9 երկրների տնտեսություններին, որոնք կախված են Ռուսաստանում աշխատող իրենց քաղաքացիների դրամական փոխանցումներից, գրում է The Guardian-ը:

Ինչպես հայտնում է թերթը, հղում կատարելով Համաշխարհային բանկի տվյալներին, ընդհանուր առմամբ այդ երկրները կարող են 2015 թ 10 միլիարդ դոլար կորցնել: Տնտեսական դժվարությունների պատճառով նախկին խորհրդային հանրապետություններից  շատ ներգաղթյալներ մտածում են Ռուսաստանը լքելու մասին, նշում է հրատարակչությունը:

Բրիտանական թերթը հավելում է, որ որոշ երկրներում ռուբլու արժեզրկումը կարող է քաղաքական ճգնաժամի հանգեցնել:

Տարածաշրջանի տնտեսությունները մեկը մյուսի հետ սերտ փոխկապակցված են ու ռուբլու գնանկումը ազդեցություն է թողնում ՌԴ հարևանների արտարժույթի վրա, գրում է The Guardian-ը՝ նշելով, որ ռուբլու գնանկումը մասնավորապես արդեն հանգեցրել է Թուրքմենստանի արտարժույթի արժեզրկմանը ու կարող է հանգեցնել ղազախական տնեգեի հետագա անկմանը:

Համաձայն Համաշխարհային բանկի տվյալների՝ ՌԴ-ից դրամանակ փոխանցումներից է կախված Հայաստանի տնտեսության 21 %-ը, Վրաստանի տնտեսությանը 12 %-ը, Ղրղզստանի տնտեսության 31.5 %-ը, Մոլդովայի տնտեսության 25 %-ը, Տաջիկստանի տնտեսության 42 %-ը, Ուկրաինայի տնտեսության 5.5 %-ը, Լիտվայի տնտեսության 4.5 %-ը:




Լրահոս