Անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ 4 խմբակցությունների դիմումը մերժելուն ու դրա հիմնավորումներին, ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանն այն անհիմն որակեց: Ըստ Ռուստամյանի, այն ինչ չարեց ԱԺ նախագահը, կանեն ԱԺ պատգամավորները. “Կկազմենք հարցաշար ու կուղարկենք համապատասխան մարմիններին, թող պատասխանեն: Ինչ պետք է բանավոր անեինք, գրավոր կանենք, դա էլ հո օրենքով սահմանված կարգ է”,- հայտարարեց նա: Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի՝ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելուն, Ռուստամյանը դա որակեց կիսատ քայլ:
Այն ինչ չարեց ԱԺ նախագահը, կանեն ԱԺ պատգամավորները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ