«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը մահապատժի է ենթարկել ադրբեջանցի հրամանատարներից մեկին, հայտնում է «Timetürk»-ը:
Նշվում է, որ ադրբեջանցի հրամանատարին մահապատժի են ենթարկել, քանի որ նա «օտարերկրացի» է:
Հաղորդվում է, որ Ս. Ազերին ապրել է Սումգաիթում ու երկար ժամանակ մարտնչել է Աֆղանստանում: Այնուհետև նա Սիրիա է ժամանել ու մարտնչել ԻՊ շարքերում:
Մի քանի շաբաթ առաջ «Իսլամական պետությունը» մահապատժի էր ենթարկել նաև Հյուսիսային Կովկասից Սերգեյ Ասիմովին, ում մեղադրում էին օտարերկրյա գործակալ լինելու մեջ: