Սպառնացել է սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 7-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել 1977 թ. ծնված Սամվել Չ.-ն և հաղորդում տվել, որ 1985 թ. ծնված Բաբկեն Բ.-ն ապրիլին, իր վստահությունը չարաշահելով, խաբեությամբ իրենից վերցրել է 250.000 դրամ, ավել գումար վճարելու պատրվակով, փոխարենը  թողնելով իր  “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենան, սակայն ապրիլի վերջին  հետ վերցնելով այն՝ հրաժարվել է գումարը վճարելուց: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սամվել Չ.-ն   գումարը Բաբկեն Բ.-ին տվել էր ամսական 10 տոկոս հավելավճարով: Պարզվել է նաև, որ մայիսին  Արմավիր քաղաքում  Սամվել Չ.-ն  գումարը պահանջելով` վիճաբանել է Բաբկեն Բ.-ի հետ և իր մոտ եղած ծալովի դանակով տվել է սպանության իրական  սպառնալիքներ:
Բաբկեն Բ.-ն էլ իր հերթին մոտը եղած “Բայկալ” տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակով նույնպիսի սպառնալիքներ է տվել Սամվել Չ.-ին:
Դանակն ու ատրճանակն առգրավված են: Օդամղիչ ատրճանակի պահման օրինականության հիմքերը ստուգվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս