Հոգեհանգստյան արարողություն՝ Վիրահայոց թեմի եկեղեցիներում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա հունվարի 18-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Գյումրիում զոհված Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների:

Վիրահայոց թեմի առաջնորդը, դիմելով հավատացյալներին, կոչ արեց միասնաբար աղոթել ազգի զավակների կորստի կապակցությամբ, դրսևորել արթնության ուժ և կամք: Սրբազան Հայրը արժևորեց հայ ժողովրդի բարեկամությունը ինչպես Վրաստանում վրացիների, այնպես էլ Ռուսաստանում ռուսների և այլ ժողովուրդների հետ և հորդորեց դիմակայել վշտին՝ միասնաբար, հայ մարդու արժանապատվությամբ:

Հավատացյալները աղոթք բարձրացրին առ Աստված՝ հայցելով մանուկ Սերյոժայի ապաքինում, որի կյանքի փրկության համար պայքարում են Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների առաջատար բժիշկները: Ներկաները մոմեր վառելով և խնկաբույր տարածելով աղոթեցին զոհվածների հոգու խաղաղության համար:
Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, վրացահայ մտավորականներ, համայնքային գործիչներ:
Հոգեհանգստյան պաշտոն կատարվեց նաև Սամցխե-Ջավախքի, Բաթումիի և Քվեմո Քարթլիի եկեղեցիներում:

Վիրահայոց թեմի մամլո դիվան

IMGP0007 (2)

IMGP0021 (2)

IMGP0031 (2)




Լրահոս