Կույր աղջիկը կպայքարի Միսս Ֆլորիդա տիտղոսի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆլորիդա նահանգի բնակչուհի 18-ամյա  Կոննոր Բոսն անբուժելի հիվանդության պատճառով  կորցրել է տեսողությունը: Սակայն,  դա չի խանգարել նրան մասնակցել գեղեցկության մրցույթին եւ հաղթանակ տանել: Նա հաղթող է ճանաչվել Harvest Queen Belle Glade գեղեցկության  շրջանային մրցույթում, իսկ այժմ պատրաստվում է պայքարել եւ հաղթել “Միսս Ֆլորիդա” գեղեցկության մրցույթում: Փորձագետները նշել են, որ Կոննորը հնարավորություն ունի հաղթելու, իսկ հաղթանակի դեպքում կմասնակցի “Միսս Ամերիկա” մրցույթին: Կոննորը նշել է, որ չի ցանկանում, որպեսզի մրցույթի ժյուրիի կազմը տեղյակ լինի իր կուրության մասին, այլապես օբյեկտիվ չի կարող դատել:




Լրահոս