Հուլիսի 5-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արթիկ քաղաքից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սվետլանա Չ.-ին:
Սվետլանա Չ.-ն խոստովանել է, որ հունիսի վերջին “Արևիկ” ռեստորանի խոհանոցում, ռեստորանի մի աշխատակցուհու պայուսակից գողացել է “Սամսունգ” տեսակի բջջային հեռախոս: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ Սվետլանա Չ.-ն հունիսի վերջին, նույն ռեստորանի 2 այլ աշխատակցուհիների պայուսակներից գողացել է գումար և հարդարման պարագաներ: Կատարվում է հետաքննություն: