«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ «Հանրապետություն» կուսակցությունում սրացումներ են սկսվել: Կուսակցության անդամները «կիսվել» են. մի մասը ՀԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ է, մյուս մասը՝ «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանի: Նրանցից ոչ ոք չի ցանկանում խոսել, մինչեւ չհստակեցվի, թե ինչ է լինելու: Բանն այն է, որ Ա. Սարգսյանը հիմնականում չի այցելում կուսակցության գրասենյակ, իսկ ՀԿ ակտիվը հավաքվում է Ս. Այվազյանի «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի գրասենյակում, որը գտնվում է ՀԿ դիմացի մայթին: Երկար ժամանակ է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է զրուցել Արամ Սարգսյանի հետ, սակայն նա չի պատասխանում նաեւ հեռախոսազանգերին: Երեկ միայն կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ՀԿ-ի պառակտվածության մասին մեր հարցին պատասխանելու պատրաստակամություն հայտնեց՝ հակիրճ ձեւակերպելով. «Նման բան չկա»: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 18-ին «Հանրապետություն»-ը հայտարարեց, որ դուրս է գալիս ՀԱԿ-ի կազմից:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ