Մոսկվայի հայերը՝ Գյումրու սպանության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի հայկական եկեղեցում Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակին կիրակի օրը պատարագ է մատուցվել: Պատարագին մասնակցել են Ռուսաստանի մայրաքաղաքում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչներ:

BBC-ի ռուսական ծառայությունը հարցում է անցկացրել Մոսկվայի հայ համանքի ներկայացուցիչների շրջանում այն մասին, թե ըստ նրանց, ինչպես կազդի Գյումրիում տեղի ունեցած սպանությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Հարցվածների մեծ մասը կարծում են, որ այդ իրադարձությունները չպետք է ազդեն հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ավելին՝ հարցման մասնակիցների մեծ մասը նաև համոզված է, որ եթե մարդասպան Վալերի Պերմյակովին դատեն Ռուսաստանում, ապա նրա պատիժը մեղմ կլինի և կարծում են, որ նրան պետք է դատեն հենց Հայաստանում:




Լրահոս