Վայքի քաղաքապետին բնակչության 1/3-րդն է ընտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Գրանցված միակ թեկնածուն եղել է ՋՕԸ գործադիր տնօրեն, ՀՀԿ կողմից առաջադրված Արագած Սաղաթելյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Armlur.am-ին փոխանցեցին, որ ընտրության իրավունք ունեցող անձանց թիվը 5224-ն է, որից ընտրություններին մասնակցել է 2105 մարդ:

Ընտրություններին մասնակցած անձանցից միակ թեկնածուի օգտին քվեարկել է 1924 մարդ, իսկ մյուս քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվել:

Հիշեցնենք, որ Վայքի նախկին քաղաքապետ Հարություն Սարգսյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, իսկ նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը` Լեհաստանում ՀՀ դեսպան:




Լրահոս