ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները (գուցե հերթական օբյեկտի անվտանգության աշխատակիցները) դաժան ծեծի են ենթարկել 81 համարի երթուղու աշխատակցին: Երթուղու վարորդների հավաստմամբ՝ Սմբատ անունով իրենց գործընկերն ընդամենը համարձակվել էր մեքենան «փախցնել»՝ տրոլեյբուսին չհարվածելու համար, սակայն այդտեղով անցել էր Հայրապետյանի թիկնապահն իր 20 SO 888 համարանիշի «Տոյոտա» ջիփով ու խիստ զայրացել կատարվածից: Անմիջապես իջել էր մեքենայից ու սկսել դաժան ծեծի ենթարկել Սմբատին, թե «դու ով եղար, որ մեքենա քշես իմ վրա»: Երեկ «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ 20 SO 888 համարանիշի «Տոյոտա» ջիփը գրանցված է Ավան վարչական շրջանի Թամրուչի 8 հասցեում` Արայիկ Մեխակյանի անունով: Ըստ մեր տեղեկությունների՝ երեկ մեքենայի տերն արդեն հրավիրվել է ոստիկանություն: Ու քանի որ մեր հրապարակումը մեծ աղմուկ էր բարձրացրել՝ զայրացնելով անգամ երկրի նախագահին, երեկ Հայրապետյանի կողմնակիցները ոտք ու ձեռք ընկած փորձել են մարդիկ գտնել, որպեսզի ծեծված Սմբատը դուրս գա, աշխատի, ու եթե անհրաժեշտ է, ոստիկանությունում ցուցմունք տա, թե ծեծ չի եղել, ընդամենը թեթեւ վիճաբանություն: Հավելենք, որ մեր հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները ՀՀ ոստիկանությունն առայժմ ուսումնասիրում է:




Լրահոս