Էրեբունու անձնագրայինի պետը կկալանավորվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով՝ Անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետը՝ Արտյոմ Սեդրակյանը, հնարավոր է՝ կալանավորվի:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ա. Սեդրակյանը կասկածվում է քաղաքացուց կաշառք վերցնելու մեջ:

Հիշեցնենք, որ սա Էրեբունու անձնագրային բաժնի հետ կապված միակ  աղմկալի դեպքը չէ: Դեռևս 2012 թվականին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Նաիրա Բարսեղյանը: Պատճառն այն է, որ Երևանի բնակչուհի Ալինա Հարությունյանը, ով 15-16 տարեկանում կորցրել է տեսողությունը, հայտնել է, որ Նաիրա Բարսեղյանն իրեն արգելել է բաժանմունքից նոր անձնագիր ստանալիս, ստորագրելու փոխարեն, դնել անհատական կնիք, և գոռացել է իր վրա: Իսկ անձնագրային բաժանմունքի պետն ասել էր, որ ընդհակառակը` քաղաքացին և իր մայրն են գոռացել բաժանմունքում, իրենց ագրեսիվ պահել, շպրտել փաստաթուղթը և ասել, որ իրենց անձնագիր պետք չէ:

Լուսանկարը՝ Hetq.am-ի




Լրահոս