Հուլիսի 2-ին դատախազության օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարգեւատրել է մի շարք դատախազների: Նրանց թվում է նաեւ կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Լիլիթ Թադեւոսյանը, որը նաեւ 7-ի գործով դատախազն է եղել: Ինչո՞ւ հենց նա արժանացավ պարգեւի: «Ժողովուրդ»-ի հարցին 7-ի գործով նախկին քաղբանտարկյալ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսպիսի պատասխան տվեց. «7-ի գործով հանձնարարականը պետական պատվեր էր. ով լավ է կատարել, նա էլ պարգեւատրվել է: Ռուսական այսպիսի ասացվածք կա. «Рука руку моет»: Մարդիկ պատվեր են տվել, դատախազությունն էլ այդ պատվերը մինչեւ վերջ ի կատար է ածել: Այդ պատճառով հիմա դատախազության աշխատակիցներն իրենց պատկերացմամբ գնահատվում են ըստ արժանվույն: Ցավում եմ, որ նման իրականության մեջ ենք ապրում»:
ՑԱՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ