Գնդակահարել Պերմյակովին հենց ռուսական ռազմաբազայում. ռուս քաղաքական գործիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այլ Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Էդուարդ Լիմոնովը կոչ է արել գնդակահարել ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հենց ռուսական ռազմաբազայում:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է Գյումրիում հայ ընտանիքի սպանության մեջ:

«Շտապ փրկել Ռուսաստանի պատիվը, գնդակահարել Պերմյակովին հենց բազայի տարածքում: Հայ ընտանիքին սպանած զինվոր Պերմյակովի հետ պատմությունը պետք է լուծվի հնարավորինս շուտ, քանի որ այս այրունալի սպանդն ամեն Աստծո օր  հարված կհասցնի Ռուսաստանի ազգային շահերին: Նրան արդարացում չկա ու չի կարող լինել»,- գրել է նա իր «Живой журнал»-ում:

Քաղաքական գործիչը նաև նշել է, որ այլ ելք  կա, որը թույլ է տալիս չհակասել «սեփական հանցագործին անձամբ դատելու ու այլ պետություններին չհանձնելու մասին» օրենքին:

«Այն է՝ հրատապ կարգով պետք է Հայաստանում անցկացվի ՌԴ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի նիստը, և հենց այնտեղ՝ բազայի տարածում դատի զինվոր Պերմյակովին, քանի որ հայ ժողովուրդը, դատելով ամեն ինչից, պահանջում է ամենախիստ պատիժը, իսկ ռուս ժողովուրդը երեխաներ սպանողին արդարացման խոսքեր չի գտնի»,-նշել է նա:

Նրա խոսքերով՝ քանզի հանցագործությունը մեկ այլ պետության տարածքում է կատարվել, ապա «կարելի է հաղթահարել մահապատժի մորատորիումն ու նրա դատավճիռն իրականացնել հենց ռազմաբազայի տարածքում Հայաստանի իշխանությունների ու ժողովրդրի ներկայությամբ»:




Լրահոս