Արդեն քանի օր է՝ խորհրդարանում խաթարվել են աշխատանքները: Բանն այն է, որ հատկապես նորընտիր պատգամավորներն ԱԺ-ում իրենց աշխատասենյակների վերանորոգման ու կահավորման ակտիվ գործընթաց են ծավալել: Արդյունքում՝ շինարարական աղմուկը պարզապես խանգարում է ԱԺ աշխատակազմի, նաեւ ԱԺ-ում գտնվող հատուկենտ պատգամավորների աշխատանքին: Ավելին, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ՝ օրվա առաջին կեսին, խափանվել էր ԱԺ ինտերնետ կապը: Հավանական է, որ դա եւս ԱԺ-ում սկսված լայնածավալ վերանորոգումների հետեւանք է:
ԱՂՄՈՒԿ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ