Հայտնի շոումեն, «Comedy Club» ակումբի հիմնադիր և անդամ Գարիկ Մարտիրոսյանը, Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Գյումրիում կատարված ողբերգության վերաբերյալ որոշ կայքերում և սոցիալական ցանցերում իր անունից կեղծ մեկնաբանություններ են տարածվում:
«Գյումրիում կատարված ողբերգական դեպքերի մասին ես ոչինչ չեմ ասել: Կարծում եմ՝ ոչինչ չկա ասելու»:
Հիշեցնենք, որ ուկրաինական կայքերից մեը հաղորդում էր, որ Գ. Մարտիրոսյանն անդրադարձել է Գյումրիի ողբերգական դեպքերին և այն անվանել կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում