470 անուն-ապրանքներից 331-ի գներն աճել են. ԱՎԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի առաջին կեսին երկրում պարենային ապրանքների գնանկում է արձանագրվել, իսկ հաջորդ ամիսներին գներն աճել են: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ ապրանքների գների աճ արձանագրվել է օգոստոս ամսից: «Գնաճը հատկապես բարձր է եղել տարեվերջին. նոյեմբերին 1,3, դեկտեմբերին՝ 3 տոկոս։ Ընդհանուր առմամբ, 470 անուն-ապրանքներից 331-ի գներն աճել են։ Դրանց թվում են բանջարեղենը, կարտոֆիլը, մսամթերքը։ Գնանկում է նկատվել ձկնամթերքի շուկայում», – նշեց Գ. Մարտիրոսյանը։

ԱՎԾ-ի ներկայացուցչի խոսքով,  Հայաստանում ամենամեծ գնաճն արձանագրվել է Գյումրիում և Աշտարակում, իսկ ամենացածրը՝ մայրաքաղաքում։

«ԱՊՀ երկրների շարքում ամենամեծ գնաճը եղել է հենց մեր երկրում՝ 3 տոկոս, նույնն արձանագրվել է նաև Ուկրաինայում։ Ակնկալվում է, որ առաջիկայում ապրանքների գները կնվազեն։ Տարեսկզբին 90 ապրանքների մասով արդեն գնանկում կա»- շեշտեց նա:




Լրահոս