ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ նորանշանակ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը իր գործունեությունը համակարգում սկսել է «թշնամիների հավաքագրմամբ»: Նա «հնաբնակներին», մեղմ ասած, վատ է վերաբերվում: Ու դա դեռ քիչ է, մի օգնական է բերել`  Հարութ Մանուչարյան անունով, որը թեեւ մինչ օրս հրամանագրված չէ որպես դատախազի ավագ օգնական, բայց բոլոր իրավունքներով աշխատում է, «վերեւից» ցուցումներ է տալիս: Մեր տեղեկություններով, նա երկքաղաքացի է`  ՌԴ եւ ՀՀ քաղաքացի` միաժամանակ: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ գլխավոր դատախազության լրատվական վարչության պետ Շահեն Տոնոյանից պարզել, թե ինչպե՞ս է Մանուչարյանը աշխատում զինդատախազությունում, եթե հրամանագրված չէ: «Հ. Մանուչարյանին զինդատախազ Գ. Կոստանյանը միջնորդել է, որպեսզի նշանակեն աշխատանքի»,- տեղեկացրեց Տոնոյանը` նշելով, որ երկքաղաքացի լինելը չի արգելում մարդուն պետական պաշտոն զբաղեցնել: Հիշեցնենք, որ Կոստանյանը Ս. Սարգսյանի օգնականն էր, նրա փեսայի մտերիմ ընկերը՝ մինչեւ հիմա, դրա համար էլ չհրամանագրված օգնական ունի:




Լրահոս