«Եթե գործը կարճվեր հանցադեպի բացակայության հիմքով, ապա դա ինձ կգոհացներ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Հայկ Գեւորգյանը՝ մեկնաբանելով իր նկատմամբ հարուցված քրեական գործի կարճման փաստը: Ըստ Գեւորգյանի՝ գործը կարճել են հանցանշանների բացակայության պատճառով. «Ես մեղադրող կողմին չեմ ներելու: Այն հանգամանքը՝ իբր ես անօգնական եմ թողել վրաերթի ենթարկված մարդուն, ինձ ահավոր վրդովվեցրել է»: Հ. Գեւորգյանը վստահեցրեց, որ պատրաստվում է սուտ մատնության համար պատասխանատվության ենթարկել «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանին, կեղծ դատափորձագիտական եզրակացություն գրած բժիշկներին եւ մեղադրանք հրահրող ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:
Հիշեցնենք, որ Գեւորգյանին ձերբակալեցին քաղաքացուն վրաերթի ենթարկելու եւ անօգնական թողնելու համար:
ՉԻ ՆԵՐԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ