19 հունվարի, 2015 թ., Երևան. Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես Ամանորի գիշերը, այնպես էլ հաջորդող արձակուրդային օրերի ընթացքում ընկերության տեխնիկական բոլոր համակարգերն աշխատել են անխափան: Ընկերության բջջային և ֆիքսված ցանցերում կապի խափանումներ չեն գրանցվել:
2014թ. դեկտեմբերի 31-ին և 2015թ. հունվարի 1-ին Beeline բջջային և ֆիքսված ցանցերը սպասարկել են ավելի քան 12 միլիոն մուտքային և ելքային զանգ: Նույն ժամանակահատվածի ընթացքում Beeline բջջային ցանցից ուղարկվել է մոտ 500.000 SMS-հաղորդագրություն:
«Beeline-ը կատարեց խոստումը. Ամանորին մեր բաժանորդները կարողացան օգտվել անխափան ու որակյալ կապից և շնորհավորել իրենց հարազատներին, բարեկամներին ու ընկերներին տոների կապակցությամբ: Նոր` 2015 թվականին, մենք կշարունակենք աշխատել այնպես, որ մեր ծառայութունները լինեն ամենաորակյալը, պարզն ու հարմարը մեր բոլոր հաճախորդների համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք նաև, որ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 1-ը Beeline-ի բջջային կապի բաժանորդներն օգտագործել են ավելի քան 25 տերաբայթ ծավալով ինտերնետ, իսկ ամանորյա տոների ընթացքում` դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 11-ը ներառյալ, Beeline շարժական ինտերնետի բաժանորդներն օգտագործել են 166 տերաբայթ ծավալով ինտերնետ։