Ադրբեջանի Գովսանի բնակավայրում տեղացիները դուրս են եկել բողոքի ցույցի՝ պահանջելով տեղի դպրոցի տնօրեն Գարդաշխան Սալիմովի պաշտոնանկությունը: Ցույցի վայր է ժամանել դպրոցի տնօրենը, ով վախեցել է հավաքված ամբոխից ու որոշել մեքենայով փախուստի դիմել: Վերջինս մեքենան վարել է ուղիղ ամբոխի վրա:
Բողոքի ակցիային մասնակցող 20-ամյա Էլմար Ալիևը շատ վախեցել է, նրա մոտ էպիլեպսիայի նոպա է սկսվել, ինչի արդյունքում վերջինս մահացել է:
Ադրբեջանական կայքերը գրում են, որ բնակավայրում աճում է լարվածոթյունը: