Երեկ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում 50-ամյա Յուրիկ Բաբայանը ծեծելով սպանել է կնոջը` Անահիտ Բաբայանին: Տեղեկացնենք, որ նրանց որդիներից Անդրանիկ Բաբայանը այս տարվա հունվարին իրեն կախել էր: Գյուղացիների համոզմամբ՝ ամուսինների վեճի պատճառը եղել է որդու ինքնասպանությունը: Այդ դեպքից հետո ամուսինն անընդհատ կնոջն է մեղադրել որդու ինքնասպանության մեջ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին. «Յուրիկը զուսպ մարդ էր: Ճիշտ է, վերջին ժամանակներն անհաշտ էր ապրում կնոջ հետ, բայց սուսուփուս էր: Չէր հաշտվում տղայի մահվան հետ»: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ Յուրիկ Բաբայանը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի հատկանիշներով:
ՍՊԱՆԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ