
Գրոզնիում ընդդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների բողոքի ցույցին փողոց է դուրս եկել ավելի քան 800 հազար մարդ, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ՆԳՆ մամլո կենտրոնին:
«Գրոզնիի կենտրոնում ընդդեմ հավատացյալների զգացմունքների վիրավորման ակցիային մասնակցել է ավելի քան 800 հազար մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՆԳՆ-ում նշել են, որ ոստիկանության աշխատակիցներն անթերի կերպով ապահովել են ակցիայի ժամանակ կարգ ու կանոնը:
Հավելենք, որ ցույցին մասնակցել է նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: Նա հայտարարել է, որ ակցիային կմասնակցի մոտ մեկ միլիոն մարդ: