Armlur.am-ին հայտնի է դարձել, որ այսօր ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հանկարծամահ է եղել 68-ամյա կալանավոր Համլետ Հովհաննիսյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորի մահվան պատճառը քաղցկեղն է:
ՀՀ ԱՆ ՔԿՎ մամուլի ծառայությունից Armlur.am-ին հայտնեցին, որ դատապարտյալի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նշված կալանավորը նախկինում 7 անգամ դատապարտված է եղել: Իսկ այժմ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի շրջանառությունը իրացնելու նպատակով) և 38-215 հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցների մաքսանենգությունը):
Նշենք, որ Համլետ Հովհաննիսյանի որդին ևս կալանավորված է հիշյալ մեղադրանքներով և գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: