«Գրադարանային ոլորտը պետք է հասցնենք ամենաբարձր մակարդակի»:
Գրադարանային ոլորտը բառի ամենաուղիղ իմաստով կործանումից փրկվելու խնդիր ունի: Այն նոր չէ, ու ավելի քան 2 տասնամյակ օրակարգում է նման հաստատությունների լինել-չլինելու հարցը: Սայլն անշարժ է, ու որեւէ հույս չկա, թե այն ինչ-որ ժամանակ կտեղաշարժվի: Մինչդեռ տիկին Պողոսյանը, հավանաբար այլ երկրների գրադարաններում լինելով, ոգեւորվել է ու միանգամից մեր գրադարաններն ամենաբարձր մակարդակի հասած է պատկերացնում: Բայց դրա համար նախ պետք է աշխատել: Իսկ մեր օրերում պատասխանատուների աշխատանքն այդ ոլորտում եւս չի երեւում: Եւ եթե գրադարանները գոնե փրկվեն, փառք պետք է տանք Աստծուն: